Կարևոր. Հենց նոր ստացանք մեր ընտանիքի անդամների կրկնակի թեստերի պատասխանները. Նիկոլ Փաշինյանը կարևոր նորություն է հայտնել

Գրեթե շաբաթից ավել է, ինչ Փաշինյան ընտանիքում հաստատվել է կորոնավիրուսի առկայությունը: Գտնվելով խիստ ինքնամեկուսացման մեջ՝ ընտանիքի անդամներից ոմանք շարունակել են ակտիվ գրաֆիկով աշխատել: Ամենօրյա գրաֆիկով վարչապետը օրական մի քանի անգամ ուղիղեթերային միացումներով կապ էր հաստատում հանրության հետ:

Այս ամենով հանդերձ՝ շատերը կասկածի տակ էին դրել նրանց վարակված լինելու փաստը, ինչն էլ առաջացրել էր վարչապետի զարմանքը:

Քիչ առաջ վարչապետը լավ նորություն է հանրայնացրել՝ տեղեկացնելով, որ դեռ երեկ իրենց ընտանիքի անդամների թեստավորումների արդյունքում բոլորի մոտ բացասական արդյունք է եղել, իսկ այսօրվա կրկնակի թեստավորումը միանգամայն ցրել է կասկածները՝ հաստատելով նրանց լիարժեք ապաքինումը:

Վարչապետը գրառման մեջ նշել է, որ իրենց վարակվելու հստակ ժամկետներն ու հանգամանքները որոշակիորեն վերանայելու կարիք ունեն, բայց փաստն այն է, որ իրենց այլևս ունեն լավ իմունիտետ ու լիովին առողջ են:

Շնորհակալություն հայտնելով իրենց համար անհանգստացող անձանց՝ վարչապետը տեղեկացրել է, որ դարձյալ վերադառնում է լիարժեք աշխատանքային գրաֆիկի:

Рейтинг
( Пока оценок нет )
Понравилась статья? Поделиться с друзьями:
Добавить комментарий

;-) :| :x :twisted: :smile: :shock: :sad: :roll: :razz: :oops: :o :mrgreen: :lol: :idea: :grin: :evil: :cry: :cool: :arrow: :???: :?: :!: