Կորոնավիրուսի վիճակագրության ինչպիսի՞ պատկեր ունենք այսօր. ինչո՞ւ է վիրուսի հաստատված դեպքերի քանակն անհամեմատ ավելի քիչ

Առավոտյան հրապարակված ցուցանիշների համաձայն թագավարակային հիվանդության հաստատման դեպքերը անհամեմատ ավելի քիչ են, քան նախորդ մի քանի օրերինը: Այսօր հաստատվել է 195 դեպք, ինչը շատերին լավատեսական ու հոստադրող գրառումներ անելու առիթ է տվել, մինչդեռ պատճառը ոչ թե վարակակիրների կտրուկ նվազումն է, այլ բոլորովին այլ:

Ա. Նիկողոսյանը գրառմամբ հայտարարել է, որ կարճ ժամանակով չի աշխատելու թեստավորում իրականացնող լաբորատորիան՝ այնտեղ իրականացվող ախտահանման աշխատանքների պատճառով: Երեկ ընդամենը 829 թեստավորում է իրականացվել:

Մինչ այս պահն իրականացվել է ընդհանուր 70 հազար թեստավորում, իսկ ընդհանուր վարակվածների թիվը 13325-ի, որից ապաքինվել ու տուն են վերադարձել 4099 քաղաքացի, ընդ որում՝ 85 քաղաքացի երեկ են ապաքինվել:

Այսպիսով, այսօրվա հրապարակված տեղեկատվության մեջ արձանագրված է տասնմեկ քաղաքացու մահվան դեպք: Մահվան ընդհանուր թիվը թագավարակային հիվանդությունից հասել է 211-ի:

Այսօրվա հրապարակված վիրուսային հիվանդության պատճառով վրա հասած մահվան դեպքերից ամենից երիտասարդ քաղաքացին 52 տարեկան է եղել, ամենատարեցը՝ 88 տարեկան:

Рейтинг
( Пока оценок нет )
Понравилась статья? Поделиться с друзьями:
Добавить комментарий

;-) :| :x :twisted: :smile: :shock: :sad: :roll: :razz: :oops: :o :mrgreen: :lol: :idea: :grin: :evil: :cry: :cool: :arrow: :???: :?: :!: