ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանն ուշագրավ գրառում է արել

Համացանցային հարթակները եռում են իրարամերժ ու տարաբևեռ կարծիքներ արտահայտող գրառումներից: Պարբերաբար հնչում են տեսակետներ, թե հաճախ այդ գրառումներն արվում են որոշակի գումարի դիմաց: Վերջերս էլ բացահայտվեց դեպք, երբ դրսից որոշակի գումարներ են տրամադրվել այստեղ որոշակի թեմայով գրառումների մեծ հոսք կազմակերպելու համար:

ԿԳՄՍ նախարար Ա. Հարությունյանն իր էջում գրել է, թե ունի տեղեկություն, որ հակաիշխանական որոշ ուժեր իրենց ընդհանուր նամակագրական հարթակում՝ չաթում երեկոյան վերջին ժամերին գրում ու հրահանգներ են տալիս, որ ավելի վատ գրառումներ արվեն իշխանությունների հասցեին:

Ընդ որում, գրառումների հիմնական թեմատիկ ուղղվածությունը պետք է լինի այն, որ ժողոդվրդին համոզեն, թե իշխանությունը պարտվել է, շուտով իրենք են գալու իշխանության:

Նախարարը հորդորում է այսօրինակ իրողությունների վրա գումար ծախսելու փոխարեն այդ գումարներն տրամադրեն իրենց՝ մանկապարտեզներ սարքելուն:

Մասնավորեցնելով օրինակը՝ նախարարը գրել է, որ նախկինում մի մանր ընտրակեղծարար է եղել, ով հիմա ստատուսներ է գրում մեդիայում, սակայն չունի բավարար լսարան: Կից՝ նախարարի գրառումը:

Рейтинг
( Пока оценок нет )
Понравилась статья? Поделиться с друзьями:
Добавить комментарий

;-) :| :x :twisted: :smile: :shock: :sad: :roll: :razz: :oops: :o :mrgreen: :lol: :idea: :grin: :evil: :cry: :cool: :arrow: :???: :?: :!: