Դիմակից մինչև թթվածնային կոնցենտրատոր. Վրաստանից օգնությունը շարունակվում է

Վրացահայերը ձեռնարկել են մի շատ կարևոր նախաձեռնություն, որը կոչել են «Մեկ դիմակ, մեկ կյանք»:

Բարեգործական  այս կարևոր նախաձեռնության շրջանակներում բացվել է հատուկ հաշվեհամար, որին դրամական միջոցներ են փոխանցում բոլոր ցանկացողները, իսկ այս միջոցներով ձեռք են բերվում հակահամաճարակային պայքարի համար պետք եկող հիգիենիկ պարագաներ, ինչպես օրինակ՝ դիմակ, ձեռնոց և այլն:

Նախաձեռնության ակունքում կանգնած է Պավել Օգանեսովը: Բացի անհատական հիգիենիկ պարագաների ձեռքբերելը և հայրենիք ուղարկելը, Պ. Օգանեսովը նաև Հայաստան է ուղարկվել շնչառական սարքերի մի խմբաքանակ, իսկ երկրորդ խմբաքանակը նախատեսվում է ուղարկել առաջիկայում:

Ներկա պահին համակարգվում է 17 թթվածնային կոնցենտրատորների գնումն ու Հայաստան տեղափոխելու գործընթացը: Օգանեսովին միացել են նաև այլ գործարարներ:

Հայաստան ուղարկված պարագաները անապահով ընտանքիներին բաժանելու գործը վստահվել է Արսեն Խառատյանին:

Նա ստացված պաշտպանական միջոցները հատկացնելու է այն խմբերի ներկայացուցիչներին, որոնք ամեն օր ստիպված են տնից դուրս գալ աշխատանքի բերումով և բազմաթիվ շփումներ ունենալ այլոց հետ:

Рейтинг
( Пока оценок нет )
Понравилась статья? Поделиться с друзьями:
Добавить комментарий

;-) :| :x :twisted: :smile: :shock: :sad: :roll: :razz: :oops: :o :mrgreen: :lol: :idea: :grin: :evil: :cry: :cool: :arrow: :???: :?: :!: