«Դավաճանության ոչ նուրբ արվեստը». բժիշկ Վահե Տեր-Մինասյանի ուշագրավ գրառումը

Բժիշկ Վահե-Տեր Մինասյանն իր սոցցանցային էջում հերթական հետաքրքիր գրառումն է արել: Այս անգամ գրառումը դավաճանության մասին է:

Բժիշկը, վերհիշելով և հիշեցնելով մեր պատմության այն բազմաթիվ էջերը, որոնցում խոսվում է դավաճանության մասին, բերում է դավաճանության սեփական օրինակները ներկայիս քաղաքական դաշտից:

Նա դավաճանություն է համարում երկրի պետական ու ռազմական գաղտնիքների բացահայտումը, թշնամիներին սեփական երկրի վրա հարձակվելու համար հուշում անելը, երկրի ներքին հյուծվածության մասին «գլխի գցելը»:

Դավաճանությունների շարքում բժիշկը թվարկում է այս օրերին «ընդիմություն խաղալը», երկրի լեգիտիմ ղեկավարությանը հայհոյելը, հիվանդությունից մահացած անձանց ու նրանց մտերիմների զգացմունքների շահարկումը:

Բժիշկը կարծում է, որ իր թվարկած արատավոր իրողությունները դավաճանություններ են զինվորների, բժիշկների, հողագործների, ուսուցիչների և երկիրը կանգուն պահող այլ անձանց հանդեպ:

Վ. Տեր-Մինասյանը գրառումը եզրափակել է հետգրությամբ, որտեղ ասում է, որ ամենևին էլ դեմ չէ քննադատությանը, եթե այն առողջ է, թերությունների մասին պետք է խոսել, բայց ոչ թե դավաճանել:

Рейтинг
( Пока оценок нет )
Понравилась статья? Поделиться с друзьями:
Добавить комментарий

;-) :| :x :twisted: :smile: :shock: :sad: :roll: :razz: :oops: :o :mrgreen: :lol: :idea: :grin: :evil: :cry: :cool: :arrow: :???: :?: :!: