10 տարեկան տղան վաճառել է իր նկարած նկարները՝ հիփոթեքը վճարելու համար

Ռուսաստանի Տյումեն քաղաքում ապրող այս 10-ամյա տղան որոշել է վաճառել է իր նկարները՝ մայրիկին հիփոթեքային վարկը մարելու հարցում օգնելու համար։ Այս պահին պարտքը մոտ է 3 մլն ռուբլի է կազմում։ Մայրիկը՝ Սվետլանա Զվորիգինան հիփոթեքը վերցրել է դեռևս 2015թվականին՝ բարձր տոկոսով։

Կինն այդ որոշումը բացատրել է որդիներին տնով ապահովելու անհրաժեշտությամբ, քանզի պատկան մարմինները սեղմում էին նրա վրա՝ սպառնալով վերցնել երեխաներին։ Այդ ժամանակ Սվետլանան աշխատում էր և խնդիր չուներ վարկը մարելու հարցում, բայց 2018-ին ընկերությունը լուծարվել է՝ գործազուրկ թողնելով նրան։

Ամուսնալուծված լինելով 2009թվականից՝ նա նույնիսկ ալիմենտ չի ստանում երեխաների հորից։ Ամուսնալուծվելուց հետո հայրը երկու տարի ալիմենտ է վճարել, սակայն հետո դադարեցրել է ու անհետացել։ Սվետլանան ինչ կարող էր, անում էր․ «Վաճառեցի տան եղածը՝ հագուստից տեխնիկա։ Տղաս, տեսնելով խնդիրները, որոշեցօգնել ինձ։ Փոքրիկս տարիների ընթացքում նկարած իր նկարները լուսանկարեց ուհայտարարություն տվեց՝ յուրաքանչյոււր նկարի համար հազար ռուբլի պահանջելով»,- նշել է կինը։

Արդեն տասը լուսանկար է վաճառվել։ 41ամյա կինն ամեն ինչ անում է՝ իրավիճակը շտկելու համար։ Նա հարցազրույցների է գնում՝ փորձելով աշխատանքի ընդունվել։

Рейтинг
( Пока оценок нет )
Понравилась статья? Поделиться с друзьями:
Добавить комментарий

;-) :| :x :twisted: :smile: :shock: :sad: :roll: :razz: :oops: :o :mrgreen: :lol: :idea: :grin: :evil: :cry: :cool: :arrow: :???: :?: :!: