Տղամարդը նեղացել է կնոջից և չի խոսել իր հետ․․․ 20 տարի

Վեճերը լինում են բոլոր ընտանեկան զույգերի մոտ։ Բայց վաղ թե շուտ այդ կոնֆլիկտներն ինչ-որ կերպ լուծվում են։ Բայց ահա Կատայամա ամուսնական զույգը՝ Ճապոնիայից, չեն կարողացել հաշվել և 20 տարի չեն խոսել միմյանց հետ։ Նրանք չեն ամուսնալուծվել՝ շարունակելով միասին ապրել և չորս երեխա մեծացնել։ Երեխաները, մեծանալով, որոշել են հաշտեցնել ծնողներին, բայց ոչ ոք չգիտեր վեճի պատճառները։ Հայտնի էր միայն, որ հայրը նեղացել է մորից, բայց պատճառը հայտնի չէր։

 

Երեխաներն արդեն մեծացել էին և սկսել էին հերթով լքել հայրական տունը, այդ պատճառով շատ անհանգստացած էին ծնողների համար, որոնք մենակ էին մնում։ Կրտսեր որդին լավ հնար գտավ։ Նա դիմեց հեռուստատեսություն և պատմեց իրենց ընտանեկան պատմությունը։ Հեռուստաշոուի խմբագիրները կազմակերպեցին ծնողների հանդիպումը զբոսայգում, իսկ երեխաները հետևում էին իրենց։ Երբ զույգը մենակ մնած, առաջինը խոսեց ամուսինը․ «Ուզո՞ւմ ես իմանալ, ինչու սկսեցի քեզ հետ չշփվել։ Որովհետև ինձ վրա ժամանակ չունեիր, միշտ զբաղված էիր երեխաներով, իսկ ինձ ջնջել էիր քո կյանքից»։ Հետո Օկուն պատմել է, որ կնոջը խանդում էր սեփական երեխաների հանդեպ, բայց հիմա ուրախ է պատմել այդ մասին։ Տղամարդը նշեց, որ շնորհակալ է կնոջը՝ հիանալի երեխաների համար և այն բանի, որ կինը երբեք չի բողոքել ծանր կյանքից․ «Ինձ միայն քո ուշադրությունն ու ջերմությունն էր պակասում»։

Այդ հանդիպումից հետո Օկուն և Յումին հաշտվեցին։ Նրանց երեխաներն անգամ արտասվում էին երջանկությունից։

Рейтинг
( Пока оценок нет )
Понравилась статья? Поделиться с друзьями:
Добавить комментарий

;-) :| :x :twisted: :smile: :shock: :sad: :roll: :razz: :oops: :o :mrgreen: :lol: :idea: :grin: :evil: :cry: :cool: :arrow: :???: :?: :!: