Հրաշք․ գրիչի չափսով ծնված փոքրիկը շուտով դուրս կգրվի հիվանդանոցից

Լուսանկարում պատկերված փոքրիկի կողքին դրված է սովորական գրիչ։ Նրանք նույն չափի են։ Բուրյատիայում ծնված բալիկի մայրիկի մոտ վաղաժամ ծննդաբերություն է սկսվել, և աղջնակը ծնվել է 500 գ քաշով։ Բժիշկները չորս ամիս պայքարել են նրա կյանքի համար։

Հիմա բոլոր դժվարությունները հետևում են։ Օրերս նա արդեն տեղափոխվել է պալատ՝ վերջնական բուժում ստանալու համար։ Հիմա այս փոքրիկը սովորական նորածնի տեսք ունի՝ 2 կգ 642 գ քաշով, բայց նրա պատմությունը, իրոք, արժանի է բարձրաձայնվել։

Փոքրիկը ծնվել է հոկտեմբերին՝ 23 շաբաթական։ Հիմա՝ 4 ամիս անց, նա արդեն նորմալ քաշ է հավաքել, բայց հիվանդանոցում կմնա ևս 2 ամիս, ինչից հետո նա, մայրիկի հետ, կգնա տուն՝ հայրիկի ու ավագ քույր-եղբայրների մոտ։

Իհարկե, բալիկը, որը ծնվել է էքստրեմալ ցածր քաշով, կմնա բժիշկների հսկողության ներքո մինչև առնվազն երեք տարեկան։ Բժիշկներն ուրախ են, որ աղջնակը լուրջ հիվանդություններ չունի։ Նա, պայքարելով կյանքի համար, արժանի է երջանիկ ընտանիքում երջանիկ մանկության։

Рейтинг
( Пока оценок нет )
Понравилась статья? Поделиться с друзьями:
Добавить комментарий

;-) :| :x :twisted: :smile: :shock: :sad: :roll: :razz: :oops: :o :mrgreen: :lol: :idea: :grin: :evil: :cry: :cool: :arrow: :???: :?: :!: