Բրիտանիայի Նորֆոլք կոմսության Լուդհեմ քաղաքում ապրում է Կիերոն Ուիլյամսոն անունով մի տղա։ Առաջին հայացքից տղան սովորական անգլիացի դեռահաս է, որն ապրում է ծնողների և կրտսեր քրոջ հետ, դպրոցի ֆուտբոլի թիմի անդամ է, վիդեոխաղեր է սիրում և հեծանիվ է քշում։
Բայց կա մի բան, որով նա առանձնահատուկ է․ նկարչությունը։
Կիերոնը տաղանդավոր նկարիչ է։ Նրա տաղանդը կհաստատի ոչ միայն մշակույթի յուրաքանչյուր սիրահարը, այլև միջազգային մակարդակի փորձագետը։
Հիմա 17-ամյա բրիտանացին Կլոդ Մոնեի մակարդակի նկարներ է հեղինակում։ Նրա առաջին ցուցահանդեսը կայացել է 2009 թվականին։ 6-ամյա տղան երկար էր համոզում ծնողներին ի ցույց դնել իր աշխատանքները։
Արդյունքները գերազանցել են բոլոր սպասելիքները․ Ուիլյամսոնի 16 նկարները վաճառվել են 14 րոպեում։ Փոքրիկը 20 հազար ֆունտ սթերլինգ է աշխատել, ինչը Մեծ Բրիտանիայում տարեկան նվազագույն աշխատավարձն է։
2010 թվականին Կիերոնը ցուցահանդեսին վաճառել է 33 աշխատանք՝ 150 հազար ֆունտ սթերլինգով։
Գնալով նրա եկամուտներն աճում են ու շուտով նա միլիոնատեր կդառնա։