Քրիստինե Եղոյանն ուշագրավ նորություն ունի

Արտսիտուհի Քրիստինե Եղոյանը, որ մեծ հաջողությամբ կարողանում է համադրել դերասանական արվեստը երգարվեստի հետ, ներկայումս բավականին ուշարժան ստեղծագործական գործունեությամբ է զբաղված:

Բացի այն, որ նա իր գեղեցիկ ներկայությունն է բերում մի շարք հետաքրքիր հեռուստանախագծերի, սերիալների, սիթքոմների նկարահանման գործընթացների մեջ, նա նաև կարողանում է զուգահեռաբար զբաղվել մեկ այլ նախընտրելի գործունեությամբ՝ հանդես գալով նոր երգերի պրեմիերաներով:

Նրա «Ո՞նց, ասա» երգը նոր ու անսպասելի անակնկալ է իր հետևորդների ու երկրպագուների համար: Երգը բավականին գեղեցիկ ու մեղեդային է, իսկ տեսահոլովակն ունի հետաքրքիր սյուժետային կառուցվածք, որը կարելի է նույնիսկ համեմատել փոքրիկ ֆիլմի հետ:

Այն փոքրիկ, ռոմանտիկ սիրային պատմություն է ներկայացնում որտեղ արտիստուհու հետ հանդես է գալիս սիրված դերասան Նորայր Եղյանի հետ:

Նրանք միասին կարողանում են ստեղծել գեղեցիկ սիրո պատմության իրական պատկեր, որտեղ իշխում է ներդաշնակությունն ու գույների գամման:

Երգի երաժշտությունն ու խոսքերը հեղինակել է Արման Անտոնյանը: Երգը՝ կից:

Рейтинг
( Пока оценок нет )
Понравилась статья? Поделиться с друзьями:
Добавить комментарий

;-) :| :x :twisted: :smile: :shock: :sad: :roll: :razz: :oops: :o :mrgreen: :lol: :idea: :grin: :evil: :cry: :cool: :arrow: :???: :?: :!: