Դեռ շատ կհանդիպեն պետականությունից խոսող պետական դավաճաններ. Հակոբ Արշակյանը հայտարարություն է տարածել

Երեկոյան համացանցային դաշտը եռում էր նոր թեմատիկ զարգացումների առիթով: Քաղաքական հայտարարությունները նոր խոսակցություններ առաջ բերեցին նոր կոնտեքստում:

Մասնավորապես Գ. Ծառուկյանի կազմակերպած հանդիպումն ու կառավարությունն ամբողջապես փոխելու համար համախմբվելու կոչերն էին խոսակցությունների առանցքում:

Նրա հայտարարությանն արձագանքներ եղան Լ. Մակունցի, վարչապետի մամլո խոսնակի և այլ իմքայլականների կողմից՝ հայտարարությունը մեկնաբանելով որպես սկսված գործընթացների հակազդեցության և մտահոգության դրսևորում:

ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Հակոբ Արշակյանը ևս սոցցանցային գրառմամբ անդրադարձ է կատարել թեժացող քաղաքական զարգացումներին՝ նշելով, որ պետության վերակառուցման ճանապարհին հանդիպել ու հանդիպում են պետականությունից խոսող դավաճաններ, ովքեր իրականում հայրենիք են վաճառում:

Նախարարը նշել է, որ բոլոր խոչընդոտներով հանդերձ իրենք շարունակում են առաջ ընթանալ, քանզի պետության կառուցումը օրերի գործ չէ, այն մշտական գործընթաց է: Նա նշել է, որ ՀՀ քաղաքացիների արդյունքում կատարված ընտրության արդյունքում ասպարեզում գտնվող պետական գործիչները քայլ առ քայլ կառուցում են երկիրը:

Рейтинг
( Пока оценок нет )
Понравилась статья? Поделиться с друзьями:
Добавить комментарий

;-) :| :x :twisted: :smile: :shock: :sad: :roll: :razz: :oops: :o :mrgreen: :lol: :idea: :grin: :evil: :cry: :cool: :arrow: :???: :?: :!: