Ուշագրավ. Ստեղծվել են 75 համարի կոշիկներ, որոնք նախատեսված են մարդկանց միջև հեռավորություն պահելու համար

Կորոնավիրուսը թելադրում է իր կանոններն ամբողջ աշխարհին՝ միաժամանակ դառնալով բազմաթիվ նորամուծությունների, նորարաություններ պատճառ ու առիթ: Նորամուծություններն, ընդ որում, բոլոր ոլորտներում եմ կատարվում՝ կրթությունից մինչև արդյունաբերություն, արտադրական ոլորտ:

Այսպես՝ Ռումինիայի Կլուժ քաղաքում կոշիկ արտադրող Գրիգորե Լուպը հետաքրքիր մտահղացում է ունեցել՝ տեսնելով մարդկանց միջև հեռավորության պահանջի հաճախակի խախտումները: Նրա մտքով անցել է նորամուծություն ստեղծել, որը կփոխի մարդկանց կյանքը:

Գրիգորե Լուպը ստեղծել է այնպիսի երկար կոշիկներ, որոնց միջոցով հնարավոր է նույնիսկ չուզենալով, ակամա հեռավորություն պահել:

Կոշիկները 75 համարի են: Կոշիկի ստեղծողն անձամբ է փորձարկել կոշիկներով քայլելը: Ինչպես երևում է՝ դրանցով քայլելը որոշակի դժվարություն է առաջացնում, սակայն դրանք բավականին հետաքրքիր կառուցվածք ու արտաքին տեսք ունեն:

Լուպեն իր մտահաղացումն իրականություն դարձնելիս երկու միտք է ունեցել. նա ցանկացել է մի կողմից պատժել օրինախախտներին, մյուս կողմից էլ ցանկացել է օգնել նրանց սոցիալական հեռավորության պահպանման հարցում:

Рейтинг
( Пока оценок нет )
Понравилась статья? Поделиться с друзьями:
Добавить комментарий

;-) :| :x :twisted: :smile: :shock: :sad: :roll: :razz: :oops: :o :mrgreen: :lol: :idea: :grin: :evil: :cry: :cool: :arrow: :???: :?: :!: