Մեկուսացման մեջ գտնվող Մարիամ Փաշինյանը նոր ու գեղեցիկ լուսանկար է հրապարակել: Լուսանկարն ընտանեկան է:
Լուսանկարը բազմաթիվ ջերմ արձագանքների է արաժանացել, եղել են նաև քննադատական կարծիքներ արտահայտողներ:
Դրանից հետո Մարիամը սոցցանցային ուշագրավ գրառում է կատարել՝ անդրադառնալով կարգը խախտելու հանգամանքից հաճույք ստանալու բնավորությանը՝ օրինակը մասնավորեցնելով հերթ կանգնելու մշակույթի նկարագրության և հոգեբանական կողմերի վրա:
Մարիամը ուշադրություն է հրավիրել այն հանգամանքի վրա, թե հասարակական գիտակցության մեջ որն է պարկեշտ և անպարկեշտ վարքագծի սահմանագիծի:
Ցավով է արձանագրում, որ հաճախ ընդունելի և խրախուսելի է համարվում սահմանված օրենքների խախտումը:
Մարիամը նաև նշել է, որ օրինապահությունը հաճախ ծաղրի է ենթարկվում, ուստի դրանից օրինապահ մարդը բարդույթավորվում է:
Մարիամը գտնում է, որ ժամանակն է հաղթահարել այն կարծրատիպերը, որոնք առաջացել են տարիներ շարունակ ցուցադրվող ֆիլմերի, հաղորդումների, պաշտոնյաների ու հայտնի դեմքերի վարքականոնի միջոցով:
Խոսելով արատավոր երևույթների մասին՝ նա չի ցանկանում սեփական անձը զատել մյուսներից: Մարիամի ուշագրավ գրառումը ներկայացված է կից: