Երեկվա ԱԺ քննարկումների առանցքում առողջապահական համակարգն էր, նոր թագավարակի տարածման ինտենսիվությունը, հակահամաճարակային կանոնների սահմանման և պահպանման արդյունավետությունը:
Քննարկումների մեջ գերակշիռ մաս էր կազմում տեսակետը, թե առողջապահական համակարգը տապալել է հակահամաճարակային արդյունավետ պայքարի գործընթացը:
Ա. Թորոսյանը գրառմամբ անդրադարձել է այս տեսակետին՝ նշելով, որ համակարգն արել է ավելին, քան հնարավոր էր, որպեսզի հաջողի հակահամաճարակային արդյունավետ պայքարը: Հիշեցնելով, որ ներկայումս իրենց ակտիվորեն քննադատող և իրենց գերեզմանը փորող կուսակցություններն իսկզբանե դեմ են եղել այն բոլոր սահմանափակումներին, որոնք սահմանվել են հակահամաճարակային պայքարի շրջանակներում:
Արձանագրելով փաստը, որ առողջապահական համակարգը ՀՆԱ-ից 1.4%-ով է ֆինանսավորվում՝ նախարարն ասել է, որ համակարգն իրեն այս ընթացքում կարողացել է պահել շատ ավելի լավ, քան այդ գումարի հարյուրապատիկի չափ ֆինանսավորվող այլ երկրների համակարգերը:
Իսկ այդօրինակ արդյունավետ գործունեությունը ապահովվում է հենց մեր բժիշկների անձնվեր աշխատանքային գործունեության շնորհիվ, որոնց նախարարն անձամբ խորին շնորհակալություն է հայտնում: