Պատերազմի տարիներին դիրքերում լինելու փոխարեն, քննադատում էին իշխանության ու բանակի գործողությունները. Արամ Սարգսյանի ուշագրավ գրառումը

Արամ Սարգսյանը սոցցանցային գրառմամբ անդրադարձել է առողջապահական համակարգի հասցեին հնչող քննադատություններին: Ընդ որում, քննադատողների մեջ քիչ չեն առողջապահական ոլորտի մարդիկ: Նա բժշկական մասնագիտացում ունեցող քննադատողներին համեմատում է այն զինծառայողների հետ, ովքեր ժամանակին նույնատեսակ վարք են դրսևորել բանակի նկատմամբ պատերազմի ժամանակ:

Ա. Սարգսյանը գրել է, որ պատերազմի ժամանակ եղել են մարդիկ, ովքեր ընդամենը մի քանի օր երևացել են դիրքերում, հետո եկել ու հրապարակայնորեն քննադատել մարտի դաշտում տեղի ունեցող իրադարձությունները:

Նա վստահ է, որ հիմա առողջապահական ու կառավարական համակարգին մեղադրելը սխալ է, անընդունելի է համարում այն մասնագետների հրապարակային հայտարարությունները, որոնք խոսում են համակարգի խնդիրներից՝ որպես լուծում առաջարկելով նախարարի փոփոխություն:

Անցյալի բացթողումներից խոսել արժե միայն այն դեպքում, եթե դրանցից պետք է դասեր քաղել՝ դրանք չանելու համար, իսկ մնացյալ դեպքերում դա անիմաստ ժամանակի կորուստ է:

Որպես առողջպահության համակարգի ներկայացուցչի փայլուն օրինակ՝ Ա. Սարգսյանը բերում է Կարեն Պողոսյանին, ով, լինելով կոտրվածքաբան, կամավոր ներգարվվել է վարակաբանության ոլորտ՝ իր նպաստը բերելով տարվող պայքարին:

Рейтинг
( Пока оценок нет )
Понравилась статья? Поделиться с друзьями:
Добавить комментарий

;-) :| :x :twisted: :smile: :shock: :sad: :roll: :razz: :oops: :o :mrgreen: :lol: :idea: :grin: :evil: :cry: :cool: :arrow: :???: :?: :!: