Դանիել Իոնիսյանը սոցցանցային գրառում է արել՝ պատմելով իրենց այսօրվա ֆոտո-որսի մասին: Նա գրել է, որ Քրիստինեի հետ դուրս է եկել քաղաքային զբոսանքի՝ անսալով վարչապետ Ն. Փաշինյանի հորդորին:
Իոնիսյանը, ի մի բերելով իր տեսած իրականության բոլոր դետալները, փաստում է, որ իրավիճակն առավել քան մտահոգիչ է, քանի որ մարդիկ մեծ մասամբ կամ սխալ էին դրել դիմակը՝ կրելով պարզապես ձևի համար, կամ առհասարակ չէին դրել:
Նրանք նաև ֆիքսել են ոստիկանական ներկայացուցիչների լուռ ներկայությամբ կատարվող խախտումներ, իսկ երբեմն էլ խախտումներ կատարողները հենց ոստիկանական ներկայացուցիչներն են եղել:
Հրապարակելով իրեց ֆիքսած կադրերը՝ Իոնիսյանը գրել է, որ եղել են նաև դրվագներ, որոնք անհնար է եղել ֆիքսելը:
Իոնիսյանը հորդորել է հետևել վարչապետի՝ հանրային իրազեկման արշավին և իրենց օրինակին հետևելով՝ հանդես գալ այսօրինակ նախաձեռնություններով՝ միաժամանակ պատպանելով անհրաժեշտ բոլոր կանոնները:
Իոնիսյանը նաև հայտնում է, որ առավել հետաքրքիր մտքեր էլ կան այս արշավն իրականացնելու համար, որոնցով մտադիր է զբաղվել երեկոյան: