Ստի վե՞րջը, թե՞ օգնությոոոուն. Մարիամ Փաշինյանն ուշագրավ հրապարակում է արել

Քիչ առաջ Մարիամ Փաշինյանն իր սոցցանցային հարթակում հանրայնացրել է «Հայկական ժամանակ»-ում տեղ գտած այսօրվա մի նյութ այն տեղեկատվությամբ, որ Հակոբյանները՝ Աննան և Հրաչյան, դատական հայցով դիմել են դատարան՝ Միքայել Մինասյանին մեղադրելով զրպարտության ու վիրավորանք հասցնելու մեջ:

Մարիամ Փաշինյանն իր հրապարակմանը կից հռետորական հարցադրում է արել՝ «Ստի վե՞րջը, թե՞ օգնությոոոուն»:

Հրապարակված հոդվածում ասվում է, որ Հակոբյանները պահանջել են, որ զրպարտությամբ ու կեղծ տեղեկատվությամբ հանդես եկած անձը հրապարակայնորեն ներողություն խնդրի ու որպես փոխհատուցում որոշակի սիմվոլիկ գումար վճարի:

Դատական հայցը ներկայացվել է այն տեսանյութի հիման վրա, որի մեջ Մ. Մինասյանը հայտարարում էր, թե Աննա Հակոբյանի համաձայնությամբ ու ցուցումով է կատարվել ծխախոտային անօրինական փոխադրումը:

Ա. Հակոբյանը նաև վիրավորական է համարել այն, որ զրպարտիչը Փաշինյանների ընտանիքին անվանել է մաֆիոզական: Հայտնի է, որ դատական հայցը ներկայացվել է երկու օր առաջ՝ հունիսի մեկին:

Рейтинг
( Пока оценок нет )
Понравилась статья? Поделиться с друзьями:
Добавить комментарий

;-) :| :x :twisted: :smile: :shock: :sad: :roll: :razz: :oops: :o :mrgreen: :lol: :idea: :grin: :evil: :cry: :cool: :arrow: :???: :?: :!: