Ինչպես հայտնի է, Ն. Փաշինյանի ընտանիքի բոլոր անդամների մոտ թագավարակի թեստը դրական է եղել, ուստի նրանք գտնվում են մեկուսացման մեջ: Հենց ամենասկզբից վարչապետն ասել էր, որ ինքն է վարակել մյուսներին՝ հայտնելով ամենից հավանական վարակման տարբերակի, եղանակի մասին:
Երեկ Ա. Հակոբյանը պատմել է իրենց բոլորի առողջական վիճակի, որոշ ջերմաստիճանային տատանումների և մեխահասակների ընդհանուր թուլության զգացողությունների մասին՝ նշելով, որ ամեն դեպքում առողջական կտրուկ փոփոխություններ չկան, վիճակը կայուն է:
Այն, որ նոր տիպի թագավարակի զարգացման փուլերը անկանխատեսելի ու անսպասելի ընթացք են ունենում, նրանց շարունակում է լարված պահել:
Ն. Փաշինյանն ինստագրամյան հարթակում տեղադրել է փոքրիկ Արփիի լուսանկարը, որ բժշկական ականջակալներով ստուգում է փոքրիկ շան շնչառությունը:
Ն. Փաշինյանը, լուսանկարը հրապարակելով, գրել է, որ Արփին փորձում է որոշել, թե արդյոք Մոլլին դրական է, թե ոչ: Նա գոտեպնդող մեկնաբանություններ է ստացել լուսանկարին կից, ինչպես նաև շուտափույթ առողջացման բարեմաղթանքներ: