Առավոտյան ուղիղեթերային միացմամբ Ն. Փաշինյանը ամփոփել է երեկվա տեղի ունեցած իրադարձությունները և դրանց շուրջ հնչած տեսակետները: Արձանագրելով, որ ընդհանրապես որևէ մեկին մեղադրելու նպատակ չունի՝ վարչապետն ասել է, որ առհասարակ մեղադրելու խնդիր չկա, քանզի ինքն անձամբ վարակվել է:
Նա հստակեցրել է իր ասելիքը: Նա ոչ թե մաղադրում է, այլ պահանջում օրենքը հարգել, զգոնություն ցուցաբերել, որպեսզի անփութության պատճառով չվնասենք մեր ծնողներին, հարազատներին:
Նա չի ցանկանում մեղավորներ փնտրել, քանզի սա այն կառավարությունն է, որն ընտրվել, իշխանության է եկել ժողովրդի ցանկությամբ ու պահանջով, ուստիև կառավարության և ժողովրդի մեղավորությունները փոխկապակցված են:
Ն. Փաշինյանը նշում է նաև, որ ինքը ցանկանում է խոսքով, հաղորդակցության միջոցով հարցերը լուծել, քանզի իրեն շատերը մեղադրում են մեղմ լինելու և բիրտ ուժ չկիրառելու համար: Վարչապետն ընդգծում է նաև այն փաստը, որ ժողովրդի հետ հաղորդակցությամբ, այլ ոչ թե ուժով հարց լուծելու կողմնակից է:
Նա ցանկանում է, որ ամեն ինչ հասկացվի ու կարգավորվի խոսքով, բարձր գիտակցությամբ, բայց առանց ժողովրդի մասնակցության որևիցե բան անել անհնար է:
«Մեղավորների փնտրտուք»
Опубликовано Nikol Pashinyan / Նիկոլ Փաշինյան Вторник, 2 июня 2020 г.