Սևանի բնակիչ Արտակ Տեր-Գրիգորյանի համբերությունը սպառվել է: Նա տեսաուղերձով դիմել է Ն. Փաշինյանին՝ ներկայացնելով իր խնդիրը: Նա անդրադարձել է Սևանի քաղաքապետ Սարգիս Մուրադյանի անգործության մասին:
Նա պատմել է, թե ինչպես է Ն. Փաշինյանի վերադարձի կոչը լսել ու ընտանիքով վերադարձել հայրենիք՝ բերելով իր դպրոցական երեխաներին: Նրանք բնակություն են հաստատել Սևան քաղաքում: Երբ երեխաները սկսել են դպրոց գնալ, նկատել են, որ ճանապարհն ունի որոշակի խնդիր:
Արտակն անձամբ գնացել է քաղաքապետի մոտ՝ առաջարկով, որ բարիերներ դնեն ճանապարհին, որ ավելի անվտանգ դառնա անցնելը, հատկապես, որ այդտեղով հաճախ երեխաներ են անցնում:
Անտեսված առաջարկը մնում է, իսկ Արտակի կինն ու երեխան վրաերթի են ենթարկվում: Արտակն ասում է, որ մինչ հիմա կինը անձրևային եղանակին իրեն վատ է զգում, ցավեր է ունենում:
Արտակին հունից հանել է հատկապես երեկ կատարված վրաերթը: Նա անձամբ է ականատես եղել այս ընթացքում մի քանի դեպքերի, երբ երեխաները վրաերթի են ենթարկվում: Ա. Տեր-Գրիգորյանի պատմությունը ներկայացված է կից:
ԽՆԴՐՈՒՄ ԵՄ ՏԱՐԱԾԵԼՍեւանի քաղաքապետի հանցավոր անգործության, ներդրումների ներգրավմանը խոչընդոտելու, քաղաքի թշվառ վիճակի, բնակիչների ֆիզիկական անվտանգության նկատմամբ քաղաքային իշխանության արհամարհանքի եւ այլ հարցերի մասին։
Опубликовано Artak Ter-Grigoryan Вторник, 2 июня 2020 г.