13-ամյա Նազելին ապաքինվել է և պատրաստ է դուրս գրվել հիվանդանոցից, սակայն նա տխուր է

«Սուրբ Աստվածամայր» հիվանդանոցից նոր տեղեկություն է հրապարակվել գյումրեցի Նազելիի առողջական վիճակից: Արդեն երեք ամիս է, ինչ աղջնակը հիվանդանոցի սրտացավ ու հոգատար անձնակազմի հսկողության տակ բուժում է ստանում:

Այս ընթացքում նրա առողջական վիճակով և հետագա ճակատագրով հետաքրքրվում էին շատերը: Աղջնակն այսօր արդեն կարող է երկրորդ կյանք վերադառնալ:

Այսօր նա լիարժեքորեն ապաքինվել է և արդեն պատրաստ է դուրս գրվել հիվանդանոցից: Սակայն աղջնակը զարմանալիորեն, բայց միևնույն ժամանակ հասկանալիորեն տխուր է այսօր:

Հիվանդանոցի տարածած հայտարարության մեջ ասվում է, որ երեխան տխրել է, նույնիսկ լաց եղել, որ պետք է հեռանա հիվանդանոցից: Նա չի ցանկանում հեռանալ հիվանդանոցի ապահով ու հոգատար միջավայրից ու մարդկանցից:

Հրապարակված տեղեկության մեջ շնորհակալական խոսքեր են՝ ուղղված բուժանձնակազմին և երեխայի ապաքինման մեջ իրենց ներդրումն ունեցած մարդկանց, ինչպես նաև հույս է հայտնվում, որ աղջնակը հիվանդանոցային պատերից դուրս ավելի ապահով ու լավ նոր կյանք կգտնի:

Рейтинг
( Пока оценок нет )
Понравилась статья? Поделиться с друзьями:
Добавить комментарий

;-) :| :x :twisted: :smile: :shock: :sad: :roll: :razz: :oops: :o :mrgreen: :lol: :idea: :grin: :evil: :cry: :cool: :arrow: :???: :?: :!: