Աստղաբան Լ. Հակոբյանը, պատասխանելով հանրության ուղղած հարցերին, շատ խնդիրների է անդրադարձել՝ հաշվի առնելով, որ իր խոսքը շատերին է օգնում:
Նա խստորեն քննադատում է իրողությունը, որ ոմանք, այդ թվում նաև լրագրողներ, շատ վատ են արտահայտվում երկրի ղեկավարի հասցեին:
Աստղաբանի խորին համոզմամբ երկրի ղեկավարի ու քահանայի հասցեին անթույլատրելի է վարկաբեկող ու անհարգալից արտահայտվել:
Լ. Հակոբյանը խոսել է նաև աղոթելու ժամանակ հորանջելու մասին: Նա մեջբերում է քահանաների խոսքը չարի մասին, սակայն իր անհամաձայնությունն է արտահայտում այդ մտքի նկատմամբ: Նրա կարծիքով դա նշան է, որ Աստված լսել է իրենց աղոթքը:
Լ. Հակոբյանը վկայակոչում է իրեն ուղղված խոսքերը, պատմում է, որ գյումրեցի բազմաթիվ ընտանիքներ իրեն ասել են, որ իր խոսքերի շնորհիվ ընտանիքներում տևական խաղաղություն է հաստատվել:
Աստղաբանը ինքնավնասումների մտքին է անդրադարձել՝ նշելով, որ դա տարիքային երևույթ է: Դրա վրա մարդն ինքը պետք է աշխատի, որպեսզի հաղթահարել կարողանա:
Աստղաբանի մյուս հետաքրքիր դիտարկումները կտակ կազմելու, չիպավորման և այլ իրողությունների մասին ստորև: