Բժիշկ Վահե Տեր-Մինասյանը կորոնավիրուսից ցավալի ու մեծ կորուստ է ունեցել

Տարածված տեսակետ կա, որ թագավարակին հավատում են նրանք, ովքեր անձամբ շփում են ունենում դրա հետ: Հարազատի, մտերիմի կամ սեփական վարակվելն է, ցավոք, միայն համոզում մարդկանց նորահայտ վիրուսի գոյության փաստը:

Վահե Տեր-Մինասյանը ցավալի ու հուզիչ գրառում է արել՝ հայտնելով իր հարազատ ու մտերիմ մարդկանցից մեկի թագավարակի պատճառով վրա հասած վաղաժամ մահվան լուրը: Վախճանվել է Ռուբինա Ղազարյանցը:

Բժիշկը մեծ ափսոսանքով ու ցավով է նշել այն բոլոր բարձր մարդային որակները, որոնք Ռուբինան ունեցել ու դրսևորել է աշխատանքային շրջանակում՝ գործընկերների հետ շփվելիս: Նրա խառնվածքն ու գժտված մարդկանց հաշտեցնելու բացառիկ տաղանդը նրան անփոխարինելի էր դարձրել շրջապատում:

Վահե Տեր-Մինասյանը փաստում է, որ մինչև վերջին պահը բոլոր մտերիմները վստահ են եղել, որ Ռուբինան կհաղթահարի հիվանդությունը, սակայն չի ստացվել:

Բժիշկը ցավով է շեշտում, որ արագ ու դաժան գործող նորահայտ վիրուսի դեմ պայքարելու համար անգամ անկարող եղավ տարիների բժշկական փորձով ու գիտելիքով մասնագետը:

Рейтинг
( Пока оценок нет )
Понравилась статья? Поделиться с друзьями:
Добавить комментарий

;-) :| :x :twisted: :smile: :shock: :sad: :roll: :razz: :oops: :o :mrgreen: :lol: :idea: :grin: :evil: :cry: :cool: :arrow: :???: :?: :!: