Աննա Հակոբյանն առավոտյան շնորհավորական հրապարակում է արել: Նա շնորհավորել է աշխարհի բոլոր երեխաներին՝ հրապարակելով խորհրդանշական լուսանկար: Նկարը կոլաժ է, որտեղ պատկերված են տարբեր ազգերի երեխաներ տարբեր իրավիճակներում:
Լուսանկարը շատ կարևոր խորհուրդ ունի, քանի որ այն ցույց է տալիս բոլոր երեխաների իրավահավասար լինելու և միաժամանակ աշխարհի դառնությունները նույնկերպ զգալու և նույնկերպ արձագանքելու հանգամանքը:
Ա. Հակոբյանը նշել է, որ այսօր ամենապարտավորեցնող տոնն է: Ցանկացած երեխայի վատ մանկությունը, պատերազմների կամ այլ արհավիրքների միջով անցնելը մեծերի պարտությունն ու ամոթն է, քանզի մեծերից է կախված, թե ինչպիսի կենսապայմաններում է ապրում երեխան:
Ա. Հակոբյանը կարևորել է նաև այն գաղափարը, որ մենք կարող ենք աշխարհն ավելի լավը դարձնել մեր գործունեությամբ, որպեսզի երեխաները ավելի լավ աշխարհում ապրեն և կարողանան դրսևորվել իրենց ողջ ներուժով և հնարավորություններով:
Վարչապետի տիկնոջ շնորհավորական գրառումն ամբողջությամբ ներկայացված է կից: