Հերոս կարելի է դառնալ յուրաքանչյուր տարիքում, ինչի ապացույց է 7-ամյա Ռոման Մակոնը, ով 1300 շուն է փրկել մահից։ 2018 թվականին Բնության պաշտպանության ամերիկյան միությունը տղային «Տարվա երեխա» է ճանաչել՝ այդպես ուշադրություն դարձելով իր բարի արարքներին:
Չորս տարեկանում արդեն իսկ Ռոմանին անհանգստացնում էին անտուն շները, որոնք ապրում էին կացարաններում, իսկ երեք տարի անց փոքրիկը կազմակերպություն է հիմնել՝ «Project Freedom Ride»-ը, որն զբաղվում է Տեխասի կացարաններից կենդանիների փրկությամբ:
Տղան նոր տներ է գտնում շների համար: «Տարվա երեխա» անվանակարգում հաղթելուց հետո Ռոմանը մայրիկի հետ մեկնել է Նյու Յորք, որտեղ պատմել է իր գործունեության մասին։ Չորս տարեկանից նա ասել է իր մտերիմներին, որպեսզի իրեն ծննդյան նվերներ չգնեն․ դրա փոխարեն գումարն ուղղեն կենդանիների փրկության հիմնադրամններին:
Տղայի գլխավոր օգնականն իր մայրն է՝ Ջենիֆեր Մակոնը, որն անսահման հպարտ է իր տղայով։ Կինը պատմում է, որ 2016-ի վերջին ամսում նրանք Ռոմանի հետ Տեխասից Վաշինգթոն 31 շուն են տեղափոխել՝ իրենց նոր տները:
«Յուրաքանչյուր շուն արժանի է գտնել սիրող տերեր և համապատասխան տուն։ Կարծում եմ, որ շատ երեխա կարող է զբաղվել նրանով, ինչով ես եմ զբաղվում և այդկերպ օգնել կենդանիներին»,- նշել է Ռոմանը: