Աղջիկը կորցրեց դրամապանակը, իսկ մի քանի օրից տարօրինակ ծրար ստացավ

Քալիֆորնիայում մի աղջիկ կորցրել է իր դրամապանակը և նույնիսկ հույս չի ունեցել, որ երբևէ այն կտեսնի։ Այնտեղ էր իր գումարը, քարտերը, վարորդական իրավունքը: 2016-ի հունվարին Թեյլորը մոտոքրոսի է մասնակցել իր ընկերների հետ: Միջոցառումից հետո նա նայել է պայուսակի մեջ և հասկացել՝ կորցրել է դրամապանակը․ դա տհաճ էր, որովհետև գումարից բացի նա կորցրել է նաև փաստաթղթերը և քարտերը:

Նա պետք է վերականգներ վարորդական իրավունքը, բայց մինչ այդ զանգ է ստացել։ Զանգահարողը մայրն էր, ով ասել էր՝ իրենց տնային հասցեով տարօրինակ փաթեթ է եկել, որի վրա գրված է «Թեյլոր»: Բացելով այն՝ աղջիկը հայտնաբերել է, որ ոչ ոք ձեռք չի տվել իր դրամապանակի պարունակությանը և, բացի այդ, փաթեթում կար նամակ, որտեղ ձեռքով գրված էր՝ գտնողը գիտի, թե կորցնելն ինչ ցավոտ է, այդ պատճառով ամեն ինչ վերադարձրել է տիրուհուն ու վերջում ավելացնելով իր անունը և այն, որ 10 տարեկան է:

Պարզվում է՝ տղան միջոցառման ժամանակ է գտել դրամապանակը, բայց այնտեղ այնքան շատ մարդ է եղել, որ չի կարողացել Թեյլորին գտնել։ Նա որոշել է տուն տանել գտածոն և, մայրիկի օգնությամբ, ուղարկել այն հասցեատիրոջը: Թեյլորը շատ հուզված էր տղայի նամակից և որոշել է նրան պատասխան փաթեթ ուղարկել՝ շատ կոնֆետներ, 20 դոլար ու նամակ:

Բացի այդ, նա այս պատմությամբ կիսվել է Ֆեյսբուքում, որտեղ իր ընկերուհին, որն աշխատում է ռադիոյում, տեսել է և պատմել այդ մասին եթերում: Իմանալով արարքի մասին, նրան գովել են դպրոցում և պարգևատրել քաղաքային խորհրդի կողմից։

Դրանից հետո տղային և իր ընտանիքին հրավիրել են թոք շոու, որտեղ տղան հանդիպել է Թեյլորի հետ: Թոք շոուի ընթացքում նրան հարցրել են, թե ինչպես է մտադիր ծախսել պարգևավճարը, ինչին ի պատասխան տղան հայտնել է, որ գումար է հավաքում վիդեոխաղի համար, սակայն նա դեռ չգիտեր, թե ինչ անակնալ էր սպասվում նրան: Թոք շոուի ընթացքում տղային նվիրեցին հեռուստացույց, վիդեոխաղ և շատ-շատ խաղեր․ ավելին քան տղան կարող էր պատկերացնել։

Рейтинг
( 1 оценка, среднее 5 из 5 )
Понравилась статья? Поделиться с друзьями:
Добавить комментарий

;-) :| :x :twisted: :smile: :shock: :sad: :roll: :razz: :oops: :o :mrgreen: :lol: :idea: :grin: :evil: :cry: :cool: :arrow: :???: :?: :!: