Արտակարգ իրավիճակով պայմանավորված բանկային և վարկային կազմակերպությունները երկամսյա արձակուրդ էին հայտարարել, որի լրանալուց հետո վերաձևակերպումների միջոցով դարձյալ սկսել են վճարումներ ընդունել քաղաքացիներից:
Մինչ ընթանում էին այսօրինակ գործընթացներ, դատական կարգով լիցենզիայից զրկվեց «Վարկս էյ էմ» վարկային հայտնի կազմակերպությունը: Սահանվեցին ժամանակահատվածներ, որոնց ընթացքում կազմակերպությունը պետք է կարգավորեր այս պայմաններում քաղաքացիներին տրամադրած գումարները հետ վերցնելու գործընթացը:
Լուծավող հանձնաժողովը վերահաստատել և հրապարակել է այն վերջնական ժամկետներն ու պայմանները, որոնց ընթացքում կազմակերպությունից վարկ վերցրած ու դեռ չվերադարձրած քաղաքացիները պետք է կատարեն իրենց վճարումները:
Ըստ տարածած հայտարարության հունիսի մեջ՝ մեկից մինչ երեսունն ընկած ժամանակահատվածում քաղաքացիները կարող են վճարել իրենց վերցրած մայր գումարի 15 տոկոսի չափով գումար: Դրանից հետո քաղաքացուն հնարավորություն կտրվի երեքամսյա կամ վեցամսյա գրաֆիկով մաս-մաս մուծել նաև մնացածորդային գումարը՝ առանց տույժի ու տուգանքի և ժամկետնանց համարվելու:
Եթե քաղաքացիները չօգտվեն այդ հնարավորությունից, ապա սահմանված ժամկետից հետո նրանց վարկերը կճանաչվեն ժամկետնանց: