«Շնորհավոր ծնունդդ կյանք, արդեն մոտ 3 ամիսա մենք հեռու ենք իրարից…» Գուրգեն Դաբաղյանի հուզիչ շնորհավորանքը կնոջ ծննդյան օրվա առիթով

Թագավարակային տարածվածությունն արդեն քանի ամիս է մարդկանց իր կանոններն ու պայմաններն է թելադրում: Շատերը ստիպված են իրարից հեռու գտնվել: Այդ շատերի թվում է նաև սիրված երգիչ Գուրգեն Դաբաղյանի ընտանիքը:

Գ. Դաբաղյանն իր սոցցանցային էջում գրառում է արել՝ շնորհավորելով սիրելի կնոջը ծննդյան քսանամյակի կապակցությամբ:

Գրառման մեջ երգիչն իր անսահման սերն ու կարոտն է արտահայտել սիրելիի նկատմամբ՝ ասելով, որ արդեն երեք ամիս է, ինչ իրենք իրարից հեռու են:

Նրանցից մեկը Հայաստանում է գտնվում, մյուսը Ռուսաստանում: Գ. Դաբաղյանը գրել է նաև, որ դեռ չգիտի, թե որքան կձգվի այդ վիճակը և նրանք դեռ որքան երկար իրարից հեռու կմնան:

Երգիչը հույս է հայտնել, որ այս ամենը ժամանակավոր է լինելու և նրանք շուտով դարձյալ կհանդիպեն ու կվերամիավորվեն:

Երգիչը սիրելի կնոջը ցանկացել է, որ ոչինչ ու ոչ մի բան կյանքում իրենց չբաժանի իրարից: Երգիչը գրառումն ավարտել է հետևյալ կերպ՝ «Սիրում եմ քե, իմ Իննա»:

Рейтинг
( Пока оценок нет )
Понравилась статья? Поделиться с друзьями:
Добавить комментарий

;-) :| :x :twisted: :smile: :shock: :sad: :roll: :razz: :oops: :o :mrgreen: :lol: :idea: :grin: :evil: :cry: :cool: :arrow: :???: :?: :!: