Մուշեղ Ավետիսյանը «Ավետիսյան Քոնսթրաքշն» շինարարական կազմակերպության հիմնադիր տնօրեն է, հաջողակ բիզնես կազմակերպիչ, ով կորոնավիրուսով է վարակվել վիրուսակիր մեկ այլ անձի հետ շփվելիս:
Նա որոշել է ներկայացնել իր հիվանդության ողջ ընթացքն ըստ օրերի՝ ուղիղ միացումների միջոցով, իսկ վերջում այդ ամենը հավաքել է մեկ տեղում՝ ստանալով հիվանդության զարգացման հետաքրքիր քրոնիկա:
Այժմ Մուշեղն արդեն հաղթահարել է վիրուսը և անդրադառնում է այն բոլոր կարևոր կետերին, որոնք էական են վիրուսից զերծ մնալու կամ վարակվելու դեպքում շուտ հաղթահարելու համար:
Նա պատմում է, որ ինքնազգացողության որոշակի վատացում է ունեցել, գլխացավ, սակայն չի կարծել, թե դա այդ վիրուսից կլինի: Կազմակերպության աշխատակիցների հետ ժողով է արել՝ քննարկելու ընթացիկ հարցերը:
Ապահովության համար նա ժողովը կազմակերպել է բացօթյա, սոցիալական հեռավորության պատպանմամբ: Հաջորդ օրը պարզվել է, որ նա վիրուսակիր է: Դրանից հետո կազմակերպության ոչ մի անդամի մոտ, սակայն, վիրուս չի հայտնաբերվել, ինչն էլ խոսում է այն մասին, թե որքան կարևոր է սահմանված կանխարգելիչ կանոնների պահպանումը:
Մուշեղի պատրաստած հետաքրքիր պատմությունը կցված է ստորև:
#Coronavlog✅ Ահա և խոստացված վիդեոն կոռոնավիրուսի և նրա դեմ պայքարի իմ պատմության մասին 😷։ Իսկ իրականում այն ոչ թե իմ մասին է, այլ ՔՈ։ Ես և իմ թիմը որոշեցինք կիսվել այս վիդեոով, որպեսզի իմ պատմության հիման վրա կարողանաս ավելի լավ պատկերացում կազմել վիրուսի մասին, սկսես ավելի խիստ կերպով պահպանել անվտանգության կանոնները, իսկ վարակվելու դեպքում էլ ունենաս այն հոգեբանական պատրաստվածությունը, որը կօգնի քեզ հաղթահարել այդ փորձությունը։ ❓ Վիդեոում պատասխանում եմ նաև ձեր այն հարցերին, որոնք ուղղել էիք իմ նախորդ հրապարակման մեկնաբանություններում։ ❗ Դիտե՛ք մինչև վերջ։
Опубликовано Mushegh Avetisyan Пятница, 29 мая 2020 г.