Ինչպես նախապես խոստացել էր նախարարը, այսօր ժամը 14-ին նա ուղիղեթերային միացմամբ հանդես եկավ հայտարարությամբ առաջիկա ուստարին դպրոցում սկսելու մասին:
Արձանագրելով փաստը, որ կրթության շահառուները բնակչության մեծ մասն են կազմում՝ նախարարը նշում է, որ նրանք կարող են իրավիճակ փոխել հանրապետությունում: Նրանց վարքագծից է կախված նաև առաջիկա զարգացումների դինամիկն:
Նախարարը վերստին կրկնում է հիգիենայի բոլոր նախասահմանված կանոնները՝ հորդորելով խստագույնս հետևել դրանց: Նախարարը տարօրինակ է համարում դպրոցական խնջույքներ անցկացնելու միջադեպերը:
Դիմելով ծնողներին՝ նախարարը նշում է, որ այսօրինակ խնջույքներով նախ ավելի է հեռացվում դպրոցում դասերը վերսկսելու հնարավորությունը, մյուս կողմից էլ երեխաները կարող են դառնալ ասիմպտոմ վարակակիրներ ու վտանգել ընտանիքի մեծ անդամների կյանքը:
Լուծումը մեկն է՝ պահել սահմանված ոսկե կանոնը՝ դիմակի, ձեռնոցի և հեռավորության: Նախարարն, այսպիսով, հայտարարել է, որ միայն ծնողներից, աշակերտներից և ուսուցիչներից է կախված դպրոցները վերաբացելու հավանականությունը: Նախարարությունն անում է հնարավոր ամենը դպրոցները վերաբացելու համար:
Սեպտեմբերին դպրոցներում դասերը վերսկսելու մասին և ոչ միայն…#ԿրիրԴիմակ#ՓրկիրԿյանքեր
Опубликовано Arayik Harutyunyan Суббота, 30 мая 2020 г.