ԿԳՄՍ նախարար Ա. Հարությունյանն իր սոցցանցային էջում կարևոր հայտարարություն է արել սեպտեմբերին դպրոցները վերաբացելու առնչությամբ: Հայտարարության մեջ նա գրել է, որ վաղը՝ ժամը 14:00-ին ուղիղեթերային միացմամբ կապ է հաստատելու ուսուցիչների, աշակերտների և ծնողների հետ:
Նա խոստացել է այդ միացման ժամանակ ասել, թե ինչ պետք է անեն, որ հնարավոր լինի եկող ուսումնական տարին սկսել դպրոցում, ինչես շատերն են ուզում:
Այս ընթացքում տարբեր կողմերից դիտարկվեցին կրթության արդյունավետ կազմակերպման բոլոր տարբերակները, սակայն նախարարությունը դեռևս հստակ ոչինչ չի ասել առաջիկա ուստարվա կրթության ձևի մասին:
Շատերը բարձարձայնեցին երեխաների ապասոցիալականացման, տեխնիական միջոցների պատճառով առողջական խնդիրներ ձեռք բերելու և այլ բազմաթիվ թերությունների մասին, որոնք ածանցվում են հիմնականում հեռավար կրթությունից:
Նախարարի գրառման տակ տեղ են գտել առաջարկներ, թե ինչ կարելի է անել, որպեսզի կազմակերպել ուսուցումը դպրոցում, գուցե ուրիշ գրաֆիկով և այլընտրանքային լուծուներով, սակայն մեծ մասամբ մարդիկ անընդունելի են համարում օնլայն ուսուցումը ամենօրյա գրաֆիկով: