«Իմ կյանքի դրվագները». սիրված երգչուհի Հասմիկ Կարապետյանը գեղեցիկ լուսանկարներ է հրապարակել

Սիրված երգչուհի Հասմիկ Կարապետյանը ստեղծագործական աշխատանքներ տանելու և նոր երգերով հանդես գալու առումով մի փոքր կաշկանդված է՝ փոքրիկ բալիկներ ունենալու հանգամանքով պայմանավորված:

Հայտնի է, որ նա կրկնակի մայրացավ բոլորովին վերջերս՝ դստերը եղբայր պարգևելով: Իր մայրական զգացողությունների մասին Հասմիկն անկեղծացել էր հենց ծննդաբերությունից հետո՝ նշելով, թե ինչ հաճելի և միևնույն ժամանակ պատասխանատու իրավիճակում է գտնվում ինքը:

Այսօր Հ. Կարապետյանը նոր լուսանկարներ է հանրայնացրել իր սոցցանցային էջում՝ վերնագրելով «Իմ կյանքի դրվագները»:

Լուսանկարներում երգչուհին տարբեր բեմերի վրա է իր կյանքի տարբեր փուլերում, տարբեր տարիքում ու տարբեր տեսքով, բայց նույն նուրբ ու քնքուշ զգացողություններով, որոնք նա փոխանցում է հանդիսատեսին իր երգերի միջոցով:

Պայծառ, գեղեցիկ, փոյլող երգչուհին լուսանկարները հանրայնացնելու առիթով բազմաթիվ գեղեցիկ ու ջերմ խոսքերի է արժանացել լուսանկարների հրապարակման մեկնաբանությունների բաժնում:

Ակնառու է, որ րկրպագուները շատ են կարոտել սիրելի երգչուհուն:

Рейтинг
( Пока оценок нет )
Понравилась статья? Поделиться с друзьями:
Добавить комментарий

;-) :| :x :twisted: :smile: :shock: :sad: :roll: :razz: :oops: :o :mrgreen: :lol: :idea: :grin: :evil: :cry: :cool: :arrow: :???: :?: :!: