Ամեն տարի հայկական տարբեր տարածաշրջաններում համընդհանուր տոնի վերածված այս օրը նշվում էր մարդաշատ և շքեղ միջոցառումների ու համերգների զուգակցությամբ:
Օրը խորհրդանշում է Հայոց պատության ամենից փառահեղ հաղթանակների և ձեռքներումների, հայոց վերածննդի անժխտելի փաստը:
Սարդարապատի, Ապարանի, Ղարաքիլիսայի համառ, հաղթանակի աննկուն հավատով մղված կռիվներն ի վերջո ավարտվում են հայկական հաղթանակով՝ պսակվելով բազմադարյա պետականությունից հետո ի վերջո ձեռք բերված այնքան բաղձալի պետականությամբ:
Որքան էլ ասենք, որ առաջին պետականության կյանքը խիստ կարճատև էր, այնուամենայնիվ հասկանալի ու անժխտելի է այն, որ հենց այդ կարճատև պետականությունն էլ հող նախապատրաստեց ու բարենպաստ պայմաններ ստեղծեց հաջորդ երկու հանրապետությունների համար:
Երրորդ հանրապետության սերունդը մեծ ոգևորությամբ է նշում իր գոյության համար համապատասխան կենսապայմաններ ու կենսատարածք ստեղծած առաջնեկի՝ Առաջին Հանրապետության տոնը:
Չնայած այս տարին տոնական միջոցառումներ չկազմակերպելու տեսանկյունից խիստ տարբեր է նախորդած տարիներից, բայց հայոց մտքում, սրտում, հիշողության մեջ ամեն դեպքում տոն է և հպարտության ջերմ զգացողություններ: