Այս օրերին , երբ Թագավարակը , նույն ինքը Կոռոնավիրուսը համակել է աշխարհը, շատ արդիական են բոլոր այն ֆիլմերը, որոնք պատմում են վարակների ու համաճարակների մասին: Ձեզ ենք ներկայացնում նման ֆիլմերի շարք:
- «Վարակ» անունը կրող ֆիլմը նկարահանվել է 2011 թվականին: Այս ֆիլմում նկարագրված վարակի տեսակը այս օրերին համեմատում են «Թագավարակի» հետ: Շատերն անգամ ասում են, որ դեռևս 2011 թվականին նկարահանված այս ֆիլմը եղել է զգուշացում մարդկության համար:
- «Երկիր մոլորակի վերջին մարդը» ֆիլմը նկարահանվել է 2015 թվականին:
Այն ամերիկյան հեռուստասերյալ է, որ պատմում է ապոկալիպսիսից հետո փրկվել հաջողացրած 42 ամյա Ֆիլ Միլերի մասին: Գլխավոր հերոսը ողջ ֆիլմի ընթացում փնտրում է ողջ մնացած մարդկան և երբ արդեն ճարահատյալ որոշում է վերադառնալ իր հայրենի քաղաք, հասկանում է, որ իրականում կան էլի մարդիկ , որ փրկվել են իր պես:
- « Բարի գալուստ Զոմբիլենդ» ֆիլմը նկարահանվել է 2009 թվականին: Կոմեդիա ժանրի ֆիլմը պատմում է մարդկանց մասին, ովքեր վարակի հետեվանքով վերածվում են զոմբիների: Բայց իհարկե գտնվում է մարդկանց մի ստվար հատված, ովքեր վարակված չեն և որոշու են պայքարել զոմբիների դեմ:
- «Համաճարակ» ֆիլմը նկարահանվել է 1995 թվականին: Այն դասական ամերիկյան աղետ է: Ըստ սյուժեյի Աֆրիկայից ԱՄՆ տեղափոխած կապիկի արյան մեջ հայտնաբերվում է մահացու վարակ:
- «Մեր մարմնի ջերմությունը» ֆիլմ նկարահանվել է 2013 թվականին: Բոլոր ժամանակներում նկարահանված ֆիլմերում զոմբիները միշտ ներկայացված են որպես արնախում և չար կերպարներ: բայց այս ֆիլմում պատկերը այլ է: Հետաքրքրեց, դե առաջարկում ենք անպայման նայել այս ֆիլը: չենք մանրամասնում, որ այն Ձեզ համար առավել հետաքրքիր լինի: