Ինչպե՞ս է Նունե Եսայանի մայրն առաջին անգամ դիտել դստեր նոր տեսահոլովակը

Մեր կայքում արդեն առիթ ունեցել ենք խոսելու Ն. Եսայանի նոր երգի ու տեսահոլովակի մասին, որը գեղեցիկ սիրո պատմություն էր՝ հետաքրքիր ու ներդաշնակ լուծումներով հյուսված: Այն վերնագրված էր. «Դու բացվել ես»:

Նրա երգին ու տեսահոլովակին արձագանքներ արդեն եղել են երկրպագուների կողմից: Հասցրել են հնչել տարբեր կարծիքներ ու աշխատանքն արժևորող գնահատականներ:

Ն. Եսայանը փոքրիկ հոլովակ է հրապարակել, որտեղ երևում է, թե ինչպես է մայրը դիտել իր նոր տեսահոլովակը: Բավականին հուզիչ հոլովակ է ստացվել արդյունքում:

Ենթադրելի է, որ իրավիճակով պայմանավորված նրանք բավականին երկար ժամանակ է, ինչ չեն հանդիպել: Նկատելի է, թե ինչ ուշի ուշով է մայրը հետևում դստեր կատարմանը, տեսահոլովակին:

Երգչուհին այդ գեղեցիկ պահով կիսվել է իր երկրպագուների հետ՝ նրանց ևս հաղորդակից դարձնելով իր հուզերին ու զգացողություններին: Դուք ևս կարող եք դիտել երգչուհու հրապարակած  տեսահոլովակը, որը տեղադրել ենք ստորև:

Մայրս` առաջին անգամ իմ նոր տեսահոլովակը դիտելիս ❤️#NuneYesayan #Dubatsveles #premiere #newsong #folksong #armenianfolk

Опубликовано Nune Yesayan Четверг, 28 мая 2020 г.

Рейтинг
( Пока оценок нет )
Понравилась статья? Поделиться с друзьями:
Добавить комментарий

;-) :| :x :twisted: :smile: :shock: :sad: :roll: :razz: :oops: :o :mrgreen: :lol: :idea: :grin: :evil: :cry: :cool: :arrow: :???: :?: :!: