Արտասովոր ու ցավալի դեպք է գրանցվել. Շիրակի մարզում 20-ամյա երիտասարդ է մահացել

Երեկ մի բավականին արտասովոր ու անչափ ցավալի դեպք է գրանցվել հայկական Մարմաշեն գյուղում: Հայտնի է, որ Մարմաշենը խոշորացված համայնք է: Համայնքի գյուղերից մեկի՝ Վահրամաբերդի բնակիչներից մեկը՝ քսանամյա մի երիտասարդ, հանկարծամահ է եղել:

Հայտնի է դարձել, որ երիտասարդը հանկարծամահ է եղել ֆուտբոլի համայնքային նորաշեն ֆուտբոլի դաշում հենց ֆուտբոլ խաղալու ընթացքում ծագած կոնֆլիկտի ժամանակ:

Լրատվամիջոցներին տվյալ գյուղի ղեկավարը՝ Կարեն Արշակյանը, հայտնել է որոշակի մանրամասներ դեպքի հետ կապված: Նա պատմել է, որ տեղում գտնվող մարդիկ տեսել են, թե ինչպես են ֆուտբոլ խաղացող տղաները խաղի կեսից կռվի բռնվել:

Վիճաբանության ժամանակ էլ տղայի վիճակը վատացել է: Մինչ նրան ջուր են հասցրել, փորձել են ինչ-որ կերպ օգնել, երիտասարդը հանկարծամահ է եղել: Համայնքի ղեկավարը պատմել է, որ երիտասարդը կես տարի առաջ էր զինծառայությունից վերադարձել:

Կ. Արշակյանը ցավով է նաև նշել, որ ընդամենը մի քանի որ առաջ էլ այս տղայի քույրիկի երիտասարդ ամուսինն էր մահացել:

Рейтинг
( Пока оценок нет )
Понравилась статья? Поделиться с друзьями:
Добавить комментарий

;-) :| :x :twisted: :smile: :shock: :sad: :roll: :razz: :oops: :o :mrgreen: :lol: :idea: :grin: :evil: :cry: :cool: :arrow: :???: :?: :!: