Պարզվել է երեխաներին սեռականության գրքեր բաժանելու սենսացիոն պատմության ճշգրիտ պատկերը. ահա թե ինչ է իրականում տեղի ունեցել

Օրեր առաջ, երբ համացանցում մի հայր հանրայնացրեց իր մտահոգությունը, նրա հրապարակած տեսանյութը մեծ արձագանքի ու քննարկումների թեմա դարձավ: Հարցը դուրս եկավ սոցցանցային տիրույթից՝ մտնելով հեռուստատեսություն, խորհրդարան և ոստիկանություն:

Հայրը տեսանյութում բարկացած պատմում էր, որ իր երեխային անհայտ մի կին գիրք է տվել դրսում, որը սեռականության մասին այնպիսի տեղեկություններ է պարունակում, որոնք հակասում են երեխայի տարիքային առանձնահատկություններին:

ԱԺ ամբիոնից պատգամավորներից ոմանք իրենց մտահոգությունն արտահայտեցին երեխայի իրավունքները խախտելու և դրանից բխող հետևանքների առիթով:

Մինչ հեռուստատեսությամբ ու համացանցային հարթակներում մասնագետները քննարկում էին իրողության վիճահարույց կետերը, ոստիկանությունում քննություն սկսվեց, որի արդյունքում հոր հետ բաժանմունք հրավիրված երեխան պատմեց ողջ եղելությունը:

Նելլի Դուրյանը հայտարարել է, որ երեխան ասել է, թե իրականում գիրքը դրսում, խոտերի միջից է գտել: Հայրը հետո համացանցում այս տեղեկությունը մեկնաբանել է երեխայի վախեցած լինելու հանգամանքով, իսկ Նելլի Դուրյանն ի պատասխան հայտարարել է, որ երեխան նույնիսկ ցույց է տվել այն վայրը, որտեղից ինքը գտել է գիրքը:

Рейтинг
( Пока оценок нет )
Понравилась статья? Поделиться с друзьями:
Добавить комментарий

;-) :| :x :twisted: :smile: :shock: :sad: :roll: :razz: :oops: :o :mrgreen: :lol: :idea: :grin: :evil: :cry: :cool: :arrow: :???: :?: :!: