Ուշադրություն. նախարարը պարզաբանել է, թե ինչպես են իրականացվելու բուհական ընդունելության քննությունները

ԱԺ-ում հնչած հրատապ հարցերից մեկը բուհական ընդունելության քննությունների կազմակերպման կարգին էր վերաբերում: Նախարարը տեղեկացրեց, որ նախորդ շաբաթ ընդունելության քննությունների կազմակերպման կարգը վերջնականապես կանոնակարգվել է ու հստակվել:

Իրազեկելով ընդհանուր գաղափարների մանրամասների մասին՝ նախարարը հատկանշական ու կարևոր է համարում այն փաստը, որ փորձել են այնպես անել, որ պահպանվի հակահամաճարակային բոլոր միջոցառումների և սահմանափակումների տրամաբանությունը, ինչպես նաև դրա արդյունքում չտուժի կրթության որակն ու բովանդակային մասը:

Հաջորդ կարևոր քայլը, որ արվել է, հարթակը թվայնացնելն ու էլեկտրոնային հարթակը բոլոր դիմորդներին հասանելի դարձնելն է:

Որոշվել է մրցույթն անցկացնել հուլիսի 1-ից 8-ն ընկած ժամանակահատվածում, որպեսզի ընթացքը չխանգարի զորակոչային գործընթացների կազմակերպմանը: Բուն քննական գործընթացն առցանց չի լինելու, այլ լինելու է քննական կենտրոններում:

Ֆիզիկական հեռավորության և այլ արգելանքների պահպանման համար ընդլայնվել են քննական կենտրոնների թիվը, այժմ ընթանում են դիմակների և ախտահանող նյութերի գնումներ, ինչպես նաև ապահովել են թափանցիկության խնդիրը:

Նախարարը հորդորում է ծնողներին չուղեկցել դիմորդներին, որ մարդկային կուտակումներ չլինեն:

Рейтинг
( Пока оценок нет )
Понравилась статья? Поделиться с друзьями:
Добавить комментарий

;-) :| :x :twisted: :smile: :shock: :sad: :roll: :razz: :oops: :o :mrgreen: :lol: :idea: :grin: :evil: :cry: :cool: :arrow: :???: :?: :!: