Առողջապահության նախարարությունից մեկնաբանել են «Նորք» հիվանդանոցից վարակակիրների փախուստի մասին լուրերը

Ֆեյսբուքյան տիրույթում ժամեր առաջ օգտատերերից Հովհաննեսը հանդես էր եկել ուշագրավ գրառմամբ՝ հայտնելով, որ «Նորք» հիվանդանոցից քաղաքացիներ են փախուստի դիմել: Նրանք երեքն են եղել, երեքն էլ՝ վարակակիր:

Ֆեյսբուքյան այս գրառման հեղինակը՝ Հովհաննես Խաչատրյանը, մեկնաբանությունների բաժնում լրացուցիչ տեղեկություն է նաև տվել այլ մանրամասների մասին:

Մասնավորապես նա գրառման մեջ տեղեկություն է տվել նաև այն մասին, որ ոստիկանական ուժերը շրջափակել են Նորքի ելքն ու մուտքը՝ տարածքն առնելով խիստ վերահսկողության տակ:

Այս հարցի հավաստիությունը ճշտելու և դեպքի իսկության մասին ճշգրիտ ու հստակ տեղեկատվություն ստանալու համար լրատվամիջոցները կապ են հաստատել ԱՆ մամուլի խոսնակի՝ Ա. Նիկողոսյանի հետ, ով միանշանակորեն հերքել է այդ տեղեկությունը՝ նշելով, որ նմանօրինակ դեպք տեղի չի ունեցել:

Լրատվամիջոցները հարցում են արել նաև ուստիկանական ուժերին, սակայն այստեղից նրանց ուղղորդել են պարետատում՝ առաջարկելով, որ այդօրինակ տեղեկությունների համար հարկ է դիմել հենց այնտեղ:

Рейтинг
( Пока оценок нет )
Понравилась статья? Поделиться с друзьями:
Добавить комментарий

;-) :| :x :twisted: :smile: :shock: :sad: :roll: :razz: :oops: :o :mrgreen: :lol: :idea: :grin: :evil: :cry: :cool: :arrow: :???: :?: :!: