Նունե Եսայանն իր երգարվեստի սիրահարներին ուրախացրել է նոր, գեղեցիկ երգով ու տեսահոլովակով

Երգչուհի Ն. Եսայանն օրեր առաջ իր սոցցանցային էջերում հանրայնացրեց կադրեր՝ գրառմամբ տեղեկացնելով, որ իր երգարվեստի սիրահարներին անակնկալ է պատրաստել նոր երգի տեսքով:

Կադրերում միայն երգչուհին էր՝ գեղեցիկ, ծաղկավոր զգեստով՝ բնության գրկում: Այսօր երգչուհին արդեն հանրայնացրել է սպասված երգի ամբողջական տարբերակը:

Երգը վերնագրված է «Դու բացվել ես»: Այն փոխադարձ սիրո, ջերմության զգացողությունների գեղեցիկ նկարագրությունների շարան է իրենից ներկայացնում: Այստեղ չկան ոչ սպասում, ոչ կարոտ, ոչ տառապանք, ինչպես սովորաբար լինում է նման թեմատիկ ուղղվածություն ունեցող երգերի մեջ:

Այստեղ գերիշխում է մեծ սիրո հուրը, որն անմար է, որը երկկողմանի է ու ամբողջովին վայելքի ընթացքի մեջ:

Տեսահոլովակը պարզ է, բայց նուրբ ու գեղեցիկ: Այն հրաշալիորեն ներդաշնակվում է երգի հետ: Տեսահոլովակում երգչուհին է՝ իր ներքին ապրումներով ու զգացողություններով: Այս հրաշալի մեղեդային երգը կարող եք ունկնդրել կից և արտահայտել ձեր նաև կարծիքը:

Դու բացվել ես… #NuneYesayan #Dubatsveles #newsong #premiere #folksong #armenianfolk🎥🎼 https://bit.ly/2LZfJhd

Опубликовано Nune Yesayan Вторник, 26 мая 2020 г.

Рейтинг
( Пока оценок нет )
Понравилась статья? Поделиться с друзьями:
Добавить комментарий

;-) :| :x :twisted: :smile: :shock: :sad: :roll: :razz: :oops: :o :mrgreen: :lol: :idea: :grin: :evil: :cry: :cool: :arrow: :???: :?: :!: