Երևանի «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոնի վերակենդանացման բաժանմունքում 5-ամյա երեխա է մահացել

Քիչ առաջ «Սուրբ Աստվածամայր» բ/կ-ի լրատվական բաժնից Գևորգ Դերձյանը սոցցանցային գրառմամբ անչափ տխուր տեղեկատվություն է հանրայնացրել հիվանդանոցային միջադեպի մասին:

Նա հանրայնացրել է, որ երեկ երեկոյան՝ մոտավորապես ժամը 5-ի կողմերը, հիվանդանոցի վերակենդանացման բաժանմունքում գրանցվել է հինգամյա փոքրիկի մահ:

Անտեղի թեմատիկ շահարկումներից խուսափելու համար լրագրողը շտապում է նախազգուշացնել, որ երեխայի մահը բացարձակ կապ չունի նորահայտ վիրուսի հետ և զգուշացնում է, որ ոչ ոք չկապի այս իրողությունը թագավարակային հիվանդության հետ: Այն դժբախտ պատահարի արդյունք է եղել:

Մանրամասնելով դեպի հանգամանքները՝ Գ. Դերձյանը գրել է, որ երեխայի վրա տանը սովետական արտադրության հեռուստացույց է ընկել, ինչի պատճառով էլ նրան շտապ Մասիսի հիվանդանոց են տեղափոխել:

Այնտեղ առաջին անհրաժեշտ բուժօգնություն ցուցաբերելուց հետո անմիջապես հասցրել են Երևան, սակայն Երևան տեղափոխվելուց հինգ օր անց՝ երեկ երեկոյան, երեխան մահացել է:

Կցված է նաև լրագրողի տեղեկության համապատասխան հայտարարությունը:

Рейтинг
( Пока оценок нет )
Понравилась статья? Поделиться с друзьями:
Добавить комментарий

;-) :| :x :twisted: :smile: :shock: :sad: :roll: :razz: :oops: :o :mrgreen: :lol: :idea: :grin: :evil: :cry: :cool: :arrow: :???: :?: :!: