Գրանցվել է այս տարի մայրական մահվան առաջին դեպքը. մահացած կինը այդպես էլ իր նորածին երեխային չի տեսել

Այսօրվա մահացած քաղաքացիների մեջ էր նաև երեսունամյա մի կին: Կինը վարակված է եղել թագավարակով և ծննդաբերել է կեսարյան հատման միջոցով: Ըստ նախնական տեղեկությունների, ծննդաբերության հինգերորդ օրը կնոջ մոտ վիճակի վատացում է եղել, և նա մահացել է թոքային զարկերակի թրոմբոէմբոլիայից:

Կնոջը կեսարյան հատում են արել, իսկ հետո երեխային մոտ չորս օր առանձին վայրում պահել, որպեսզի թույլ չտան նորածին փոքրիկի հնարավոր վարակումը: Կնոջ վիճակը հանկարծակի վատացել է ու վրա հասել մահը:

Հայտնի է, որ կինն ուրցաձորցի է: Գյուղի համայնքապետն ասել է, որ ծնված փոքրիկը կնոջ երրորդ զավակն է եղել: Կնոջ երեխաներից մեկը տարիներ առաջ մահացել է: Այժմ նա մի որդի ուներ, իսկ նորածին փոքրիկն աղջնակ է եղել, ով հիմա դեռևս գտնվում է հիվանդանոցում:

Համայնքապետ Ռաֆիկ Անդրեասյանը դժվարացել է հստակ տեղեկատվություն տալ գյուղում կորոնավիրուսի տարածվածության վիճակագրության մասին:

Рейтинг
( Пока оценок нет )
Понравилась статья? Поделиться с друзьями:
Добавить комментарий

;-) :| :x :twisted: :smile: :shock: :sad: :roll: :razz: :oops: :o :mrgreen: :lol: :idea: :grin: :evil: :cry: :cool: :arrow: :???: :?: :!: