Արթուր Վանեցյանը մեկնաբանել է ՀՔԾ հրավերի, իր ավտոմեքենայի ռուսական պետհամարանիշի և այլնի առնչությամբ լրագրողների հնչեցրած հարցերը

Արդեն մոտ երկու ժամ է, լրատվամիջոցների ներկայացուցիչները ՀՔԾ շենքի մոտ սպասում են Արթուր Վանեցյանին: Ներս մտնելիս նա խոստացել էր դուրս գալիս խոսել:

Րոպեներ առաջ դուրս գալով շենքից՝ Ա. Վանեցյանը չի ցանկացել պատասխանել լրագրողների այն հարցերին, որոնք վերաբերել են հարցի քննության ընթացքին ու իր տված տեղեկատվությանը:

Իր չմեկնաբանելու հանգամանքը Ա. Վանեցյանը մեկնաբանել է նախաքննության ընթացքի գաղտնիությունը խախտել չցանկանալու միտումով: Նա դարձյալ չի մեկնաբանել իր նախկին հայտարարությունները:

Նա նշել է նաև, որ վարչապետին փոխելու և նոր վարչապետի ընտրության մասին առաջինը խոսել է ինքը:

Լրագրողներին նաև հետաքրքրել է, թե ինչու է նախկին պաշտոնյան շրջում ռուսական պետհամարանիշներով ավտոմեքենայով: Ա. Վանեցյանը պարզաբանել է, որ մեքենան գնվել է Ռուսաստանից, իսկ նորահայտ վիրուսի պատճառով ձգձգվել է պետհամարանիշները փոխելու գործընթացը:

Ա. Վանեցյանը նշեց, որ առաջիկայում ուզում է և կփոխի իր մեքենայի պետհամարանիշը, իսկ իրողությունն ուրիշ այլ քաղաքական մեսիջ ու ենթատեքստ չունի, ինչպես ենթադրում են լրագրողները:

Արթուր Վանեցյանը հրավիրվել է ՀՔԾ

Արթուր Վանեցյանը հրավիրվել է ՀՔԾ

Опубликовано Azatutyun TV Понедельник, 25 мая 2020 г.

Рейтинг
( Пока оценок нет )
Понравилась статья? Поделиться с друзьями:
Добавить комментарий

;-) :| :x :twisted: :smile: :shock: :sad: :roll: :razz: :oops: :o :mrgreen: :lol: :idea: :grin: :evil: :cry: :cool: :arrow: :???: :?: :!: