Այսօր ինքնատիպ երգիչ, երգահան Ֆորշի ծննդյան օրն է. ի՞նչ գիտենք մենք նրա մասին

Վահան Գևորգյանը երաժշտասեր հայ հասարակությանը ճանաչելի և սիրելի է Ֆորշ անվամբ: Նախ Չայկովսկու երաժշտական դպրոցում, ապա նաև Կոնսերվատորիայում Վահանը ստացել է երաժշտական կրթություն, իսկ ուսումնառության տարիներին զուգահեռ նաև ստեղծագործել:

Գրելով մի շարք ներկայացումների, բեմադրությունների երաժշտություններ՝ նա զուգահեռ նկարահանվել է նաև ֆիլմերում: Ավելի քան հիսում հեղինակային երգի հեղինակ Ֆորշն ունի ավեի քան քսան նկարահանված տեսահոլովակ:

Քաղաքին և հայ ժամանակակից մշակույթին նոր ու խիտ գույներ հաղորդող ստեղծագործողն այսօր էլ շարունակում է ակտիվորեն ստեղծագործել՝ ստեղծելով մեկը մեկից գեղեցիկ ու խորը երգեր, որոնք սիրելի են տարիքային տարբեր խմբերի մարդկանց համար:

Ֆորշի որդին ևս ժառանգել է հոր երաժշտական բացառիկ տաղանդը: Նա հաճախ ընկերակցում է հորը երաժշտական կատարումների ժամանակ:

Ֆորշի ստեղծագործություններն իրենց բնույթով ու ասելիքով միանգամայն ժամանակակից են ու տարբերվող: Այսօր լրանում է Ֆորշի հիսուներեքամյակը: Նրա ծննդյան առիթով առաջարկում ենք վայելել նրա վերջին չքնաղագույն երգը, որը կոչվում է «Անձմեռ»:

Рейтинг
( Пока оценок нет )
Понравилась статья? Поделиться с друзьями:
Добавить комментарий

;-) :| :x :twisted: :smile: :shock: :sad: :roll: :razz: :oops: :o :mrgreen: :lol: :idea: :grin: :evil: :cry: :cool: :arrow: :???: :?: :!: