«Նոր կյանք էի ճանապարհում դասղեկական դասարանի աշակերտներիս». Սուրեն Պապիկյանը հուզիչ հոլովակ է հրապարակել

Այժմ նախարար, իսկ հինգ տարի առաջ N54 ավագ դպրոցի ավարտական դասարանի դասղեկ Սուրեն Պապիկյանը հուզիչ հոլովակ է հրապարակել այսօրվա առիթի հետ կապված:

Հայտնի է, որ այսօր վերջինզանգյան սովորական տրամադրությունը կորոնավիրուսի պատճառով բացակայում է, փոխարենը հույզեր են ու երազանքներ:

Ս. Պապիկյանը վերահրապարակել է հինգ տարի առաջվա մի հոլովակ, որտեղ երևում է, թե ինչպես է նրա դասղեկական դասարանը «Վերջին զանգի» արարողոթյուն կազմակերպել:

Ամեն ինչ չափազանց հուզիչ է ու գեղեցիկ: Հոլովակից փոխանցվում է դահլիճում տիրող հուզումնառատ տրամադրությունն ու զգացմունքները:

Ս. Պապիկյանը, հրապարակելով խորհրդանշական հոլովակը, կյանքի նոր փուլ թևակոխող երիտասարդներին մաղթել է, որ դառնան լավագույնը լավագույների մեջ, լավ ու մրցունակ մասնագետներ լինեն, քանզի նրանցից է կախված Հայաստանի վաղվա օրն ու ապագան:

Հոլովակում երևում է, թե ինչպես է դասղեկ Ս. Պապիկյանը մոտենում և շնորհավորում իր աշակերտներին: Հետո հնչում է վերջինզանգյան վալսը… Հոլովակն ամբողջությամբ կցված է ստորև:

Մենք ձեզ ասում ենք՝մնաք բարով…)))

Опубликовано Գոհար Ավագյան Понедельник, 25 мая 2015 г.

Рейтинг
( Пока оценок нет )
Понравилась статья? Поделиться с друзьями:
Добавить комментарий

;-) :| :x :twisted: :smile: :shock: :sad: :roll: :razz: :oops: :o :mrgreen: :lol: :idea: :grin: :evil: :cry: :cool: :arrow: :???: :?: :!: