Հայաստանի պաշտոնյաներն Արցախից վերադարձի ճանապարհին ուշագրավ լուսանկարներ են արել և գրառումներով տեղադրել իրենց էջերում

Հայտնի է, որ երեկվանից Հայաստանի պաշտոնյաների մի մասը գտնվում է Արցախում: Այսօր երեկոյան նրանք արդեն բռնել են Հայաստանի ճամփան, սակայն անտարբեր չեն կարողացել գտնվել արցախյան չքնաղ բնաշխարհի ու ճանապարհային գեղեցկությունների հանդեպ:

Ոմանք լուսանկարներ են արել և հետաքրքիր գրառումներով հրապարակել սոցցանցային իրենց էջերում: Ներկայացնենք դրանցից առավել ուշագրավները:

Քաղաքապետ Հայկ Մարությանը, «Ես սիրում եմ Ստեփանակերտը» գրառման կողքին նկարվելով ու լուսանկարը սոցցանցային իր էջում հրապարակելով, գրել է, որ Հայաստան է վերադառնում արցախյան արևի ու դրական էներգիայի նոր ուժերով լիցքավորված:

Արարատ Միրզոյանը ռոմանտիկ գրառում է արել՝ հրապարակելով իր և կնոջ լուսանկարն արցախյան լեռների համապատկերում: Նա գրել է, որ տասնվեց տարի առաջ այդ աղջկան հենց այդտեղ է գտել:

Կինը՝ Գոհարը, իր հերթին նույն տեսարանից մեկ այլ նկար է հրապարակել՝ գրելով, որ դա հենց այն պահն է, երբ Արարատն ասել է իր գրառման մեջ նշած արտահայտությունը:

Рейтинг
( Пока оценок нет )
Понравилась статья? Поделиться с друзьями:
Добавить комментарий

;-) :| :x :twisted: :smile: :shock: :sad: :roll: :razz: :oops: :o :mrgreen: :lol: :idea: :grin: :evil: :cry: :cool: :arrow: :???: :?: :!: