Սիրված դերասան Բեն Ավետիսյանն նոր լուսանկար է հրապարակել՝ յուրօրինակ առաջադրանք տալով իր հետևորդներին

Հայտնի է, որ սիրված դերասան Բեն Ավետիսյանը ներկայումս զբաղված է ժամանցային «Հարս չկա» հեռուստասերիալի նկարահանումներով՝ կերտելով սիրային եռանկյունու հետաքրքիր կերպարներից մեկին: Նա բավականին ակտիվորեն շփման մեջ է իր հետևորդների հետ սոցցանցային տարբեր հարթակներում:

Նա պարբերաբար հրապարակումներ է անում նկարահանման հրապարակից և ոչ միայն այնտեղից: Բենի հրապարակումները մշտապես մեծ ուշադրության են արժանանում հետևորդների կողմից:

Դերասանն իր ինստագրամյան էջում մի ուշագրավ լուսանկար է հրապարակել, որտեղ ինքը բազմաթիվ ծառերի մեջ է կանգնած: Նա յուրահատուկ առաջադրանք է տվել իր հետևորդներին՝ առաջարկելով պատասխանել կես կատակ-կես լուրջ հարցի, այն է՝ «քանի՞ ծառ կա նկարում»:

Հետևորդները բավականին հետաքրքիր մեկնաբանություններ են թողել դերասանի հարցի տակ: Մեկնաբանողներից մի քանիսը հաշվել և որոշակի թվեր են գրել, եղել են նաև հումորային պատասխաններ տվողներ:

Այդիսիք են օրինակ՝ «այքան հաշվել չի լինում», «վստահ եմ, որ դուք էլ չգիտեք», կամ՝ «ես միայն քեզ եմ տեսնում»:

View this post on Instagram

Qani car ka nkarum?⬇️🤪🤪🤪

A post shared by Ben Avetisyan (@ben.ave) on

Рейтинг
( Пока оценок нет )
Понравилась статья? Поделиться с друзьями:
Добавить комментарий

;-) :| :x :twisted: :smile: :shock: :sad: :roll: :razz: :oops: :o :mrgreen: :lol: :idea: :grin: :evil: :cry: :cool: :arrow: :???: :?: :!: