Հարկ եղած դեպքում կօգտագործվեն համալիրում տեղադրված մահճակալները. նախարարությունը պատրաստ է ցանկացած սցենարի

Երբ ժամանակին հանրայնացվեցին համալիրում տեղադրված մահճակալների լուսանկարները, մեծ տագնապի ալիք բարձրացավ մարդկանց մոտ: Երբ տեղեկությունը հստակվեց և պարզ դարձավ, որ դա հնարավոր սցենարային զարգացումների համար է նախատեսված, տագնապի ալիքը փոքր-ինչ մեղմվեց:

Սակայն հիմա, երբ վիրուսի հաստատման դեպքերի թիվը ավելի քան երեք հարյուր է դարձել մեկ օրվա կտրվածքով, պարետատունը ր լրատվամիջոցները հարկ են համարում հանրությանը հիշեցնել, թե ինչի կհանգեցնի զգոնության թուլացումը և վիրուսի տարածման ներկայիս բարձր տեմպը:

Նախարարությունից նշում են, որ նման սցենարային զարգացումը կարող են կանխել միմիայն քաղաքացիները՝ համապատասխան նախասահմանված կանոնները պահպանելով:

Նրանք, ովքեր անցել են այդ սարսափելի իրավիճակների միջով, իրենց փորձի հիման վրա հարկ են համարում զգուշացնել մյուսներին, որ կանոնների պահպանումը գերադասելի է թերահավատ մոտեցումից: Ամենևին էլ անպայման չէ սեփական փորձով համոզվել, որ իրավիճակը կարող է լինեն նաև ծայրահեղ, իսկ երբեմն էլ՝ ողբերգական հանգուցալուծում ունենալ:

Ինչևէ, նախարարությունում պատրաստվում են բոլոր տեսակի սցենարային զարգացումների:

Рейтинг
( Пока оценок нет )
Понравилась статья? Поделиться с друзьями:
Добавить комментарий

;-) :| :x :twisted: :smile: :shock: :sad: :roll: :razz: :oops: :o :mrgreen: :lol: :idea: :grin: :evil: :cry: :cool: :arrow: :???: :?: :!: