Ընդունված և հայտնի փաստ է, որ ուստարվա ավատին՝ մայիսի վերջին, դպրոցական գրադարաններին է հանձնվում տարեսկզբին վարձակալական կամ այլ հիմունքներով վերցրած դասագրքերը: Դասագրքերը, սակայն, այս տարի ընդունված կարգով ու մշտական նախասահմանված ժամկետներում չեն հանձնվի:
Այս մասին լրատվամիջոցների հարցմանն ի պատասխան հայտարարել են ԿԳՄՍ նախարարությունից: Նախարարությունից նշել են, որ այս տարի, պայմանավորված հայտնի սահմանափակումների և վարակման վտանգը նվազեցնող միջոցառումներով, ու գործողություններով, դասագրքերի հանձնման ժամկետները հետաձգվում են: Դասագրքերի հանձնման գործընթացը նախատեսվում է կազմակերպել ամռան ավարտին՝ օգոստոսի վերջին:
Հենց այդ ժամանակաշրջանում էլ նախատեսված է նաև կազմակերպել հաջորդ ուստարվա համար նախատեսված դասագրքերի ստացման գործընթացները:
Նախարարությունից հայտնում են նաև, որ ավարտական դասարանների աշակերտները կարող են իրենց դասագրքերը հանձնել ավելի վաղ, այն ժամանակ, երբ գնալու են ավարտական դիպլոմները՝ ատեստատները ստանալու:
Հայտարարությունը որոշակի հստակություն է մտցնում անորոշության մեջ հայտնված դպրոցների ղեկավարության ու գրադարանների գործունեությունը համակարգողների ներկայիս աշխատանքի մեջ: