Ա. Հակոբյանը դարձյալ ուղիղ եթերով անդրադարձել է հասարակության մտածողության տաբուներին՝ բերելով օրինակներ անձնական կյանքից: Նա փորձել է, սեփական օրինակը պատմելով, ցույց տալ, թե որքան կարևոր է ժամանակին արձանագրել մեր ներսում կատարվող փոփոխությունների փաստը՝ կանխարգելող միջոցներ ձեռնարկելով:
Այլապես հետո կարող է ուշ լինել որևէ բան ձեռնարկելու համար, քանզի այդ փոփոխությունները միանգամայն անտեսանելի են, իսկ խորացման դեպքում՝ արդյունքը ցավալի, երբեմն՝ ողբերգական:
Նա բերել է նաև Կանադայի օրինակը, որտեղ տարիներ առաջ ևս հոգեբանական աջակցության դիմելը ամոթալի իրողություն է համարվել: Սակայն այդ երկիրն արդեն հաղթահարել է այդ խնդիրը: Մենք նույնպես կարող ենք հաղթահարել:
Ա. Հակոբյանը պատմում է, որ ժամանակին, երբ նրա անձնական կյանքում լուրջ դժվարություններ են եղել, իսկ ամուսինը կալանավայրում է գտնվել: Նրան սկսել է անհանգստացնել մշտական տագնապի զգացողությունը:
Չնայած հարազատ անձանց հանգստացնող մեկնաբանություններին, նա որոշել է ամեն դեպքում դիմել հոգեբանական աջակցության, ինչն էլ դրական ազդեցություն է ունեցել:
Ա. Հակոբյանի խոսքն ամբողջությամբ՝ ստորև:
Ինչո՞ւ է ամոթ հոգեբանին դիմելը
Ինչո՞ւ է ամոթ հոգեբանին դիմելը
Опубликовано Anna Hakobyan Понедельник, 18 мая 2020 г.